ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մոուրինյո. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի

Մոուրինյո. Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի
15.01.2018 | 16:17

«Մանչեստր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ուղիղ հարց են տվել Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին: Մոուրինյոն պատասխանել է. «Հենրիխ Մխիթարյա՞նը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի, կարևոր չէ, թե ով է, ինչ նշանակություն, մակարդակ, հեղինակություն, կամ կարգավիճակ ունի: Յուրաքանչյուր խաղացող գին ունի։ Եվ ես կույր մարզիչ չեմ, կույր այն իմաստով, որ որևէ խաղացողի համարեմ անձեռնմխելի, որը երբեք չի վաճառվի։ Յուրաքանչյուրն իր գինն ունի»:

«Երբ տրանսֆերի պատուհանը բացվում է, բացվում է յուրաքանչյուր ակումբի համար, որ հետաքրքրված է մեր խաղացողներով։ Մենք պետք է որոշենք՝ կհամաձայնե՞նք գործարքին, թե՞՝ ոչ»։ Independent -ը նշում է, որ մարզիչը՝ չբացառելով Մխիթարյանի տրանսֆերը, ասել է, որ նա մարզվում է և հնարավոր է մասնակցի երկուշաբթի օրը Stoke City-ի հետ հանդիպմանը: «Անգլիայի գավաթի վերջին՝ Derby-ի հետ խաղին Մխիթարյանը մասնակցել է: Հավանաբար կխաղա Stoke City-ի հետ խաղին: Նա մեր խաղացողն է և շատ լավ խաղացող է»,- ասել է Մոուրինյոն։ «Արսենալի» նախկին աստղ, ֆուտբոլի տեսաբան Փոլ Մերսոնի խոսքով՝ «Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է, պարզապես նրա ինքնավստահության վրա «Յունայթեդ»-ում կրակել են»:


Փոլ Մերսոնը «Արսենալ»-ին խորհուրդ է տվել Մխիթարյանին հրավիրել իրենց ակումբ, եթե Ալեքսիս Սանչեսը հեռանա «Արսենալից»: The Gardian-ը գրում է, որ «Արսենալը» հետաքրքրված է Մխիթարյանով։ «Արսենալը» դեռ 2016-ին էր ցանկանում ձեռք բերել Մխիթարյանին, երբ նա հեռանում էր Դորտմունդի «Բորուսիայից»։

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ